Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Բրյուսովի անվան համալսարանը նոր ռեկտոր ունի

Բրյուսովի անվան համալսարանը նոր ռեկտոր ունի
06.12.2017 | 09:48

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:


Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:
Ներկա էին հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարում էր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր:

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ